Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. «Կինո Մոսկվա»-ի դիմաց հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով տղամարդու դի

MasterNews

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվա»-ի դիմաց, տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է կրակոցների հետևանքով։ Դեպքի վայրում հայտնաբերվել է սպանվածին պատկանող ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքնան, նրա կողքին էլ՝ մեկ այլ՝ ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենա։

http://Mamul.am

 

Next Post

Վրաստանից անձնական օգտագործման համար թուրքական ապրանքների ներկրումը ՀՀ ևս արգելված է

Թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներկրման սահմանափակումը տարածվում է նաև Վրաստանից անձնական օգտագործման նպատակով հնարավոր ներկրվող ապրանքների նկատմամբ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ […]