Իրանի ռազմածովային ուժերի նավը բռնկվել է Պարսից ծոցում վարժանքի ժամանակ. Fars

MasterNews

Իրանի ռազմածովային ուժերի նավերից մեկում հրդեհ է բռնկվել Պարսից ծոցում վարժական առաքելության ժամանակ: Հունիսի 2-ին այդ մասին հայտնել է Fars գործակալությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ ամբողջ անձնակազմը վթարային-փրկարարական բրիգադի ներկայությամբ բարեհաջող տարահանվել է ափ:

Ինչպես նշում է գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Օմանի ծոցում գտնվող Ջասք նավահանգստից ոչ հեռու: Բռնկման պատճառները չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Next Post

Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. «Կինո Մոսկվա»-ի դիմաց հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով տղամարդու դի

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվա»-ի […]