Դատապարտելի է զոհված զինվորականների աճյունների հանդեպ նման վերաբերմունքը. Մայր Աթոռ

MasterNews

Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին նետված ՀՀ զինծառայողների աճյունների մասին վկայող երեկ մամուլում հրապարակված լուսանկարները և ապա տարածված տեսանյութն առաջ են բերել հանրության, զոհվածների և անհայտ կորածների ընտանիքների արդար վրդովմունքն ու տարակուսանքը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Որևէ պաշտոնական հայտարարություն և բերված պատճառաբանություն չի կարող արդարացնել նման անհարգալից վերաբերմունքը մեր ժողովրդի հերոս զավակների մասունքների նկատմամբ։ Հայրենիքի պաշտպանության և մեր ժողովրդի անվտանգ ու խաղաղ կյանքի համար նահատակված քաջորդիների աճյունները, անկախ դրանց առնչությամբ իրականացվող գործընթացների, պետք է արժանանան պատշաճ ուշադրության։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստագույնս դատապարտում է կատարվածը։ Այսօրինակ երևույթներն ավելի են խորացնում պատերազմի արհավիրքը վերապրած մեր ժողովրդի ցավն ու տառապանքը և անվստահություն հարուցում պետական պատկան կառույցների նկատմամբ, որոնք կոչված են օր առաջ կարգավորելու առկա զգայուն խնդիրները։

Աղբյուր` Փաստինֆո

 

Next Post

Կարագի գինը 2 ամսից կբարձրանա. ՏՄՊՊՀ

Կարագի շուկայում 2 ամիս հետո տեղի է ունենալու գների բարձրացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ԱԺ-ում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման […]