Ռուսաստանը երկարաձգել է Թուրքիայի հետ ավիաթռիչքների սահմանափակումները

MasterNews

Ռուսաստանը երկարաձգում է Թուրքիայի և Տանզանիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումները մինչև հունիսի 21-ը, այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
«Հաշվի առնելով Թուրքիայում և Տանզանիայում համաճարակաբանական բարդ իրավիճակը՝ որոշում է ընդունվել, ավիահաղորդակցության գործող սահմանափակումները երկարացնել մինչև 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

http://Mamul.am

 

Next Post

Հայաստանի քաղաքացիների համար առայժմ բաց կլինի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը

ՀՀ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակետերից առայժմ բաց կլինի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը: Անցակետ բաց է ամեն […]