Սպանվել է Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եղբայրը

MasterNews

Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եղբոր սպանությունը տեղի է ունեցել հրազենի գործադրմամբ՝ Զվարթնոց թաղամասի կամրջի տակ։ ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ ահազանգն ստացել են մայիսի 31-ին, ժամը 18։00-ին, որ Զվարթնոց թաղամասի կամրջի տակ կրակել են մի ավտոմեքենայի ուղղությամբ։

«Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հիշյալ վայրում ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։ Հանգամանքները պարզվում են»,- հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ Արմավիրի մարզում սպանվել է քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եղբայրը։

Որոշ ժամանակ առաջ սպանվել էր նաեւ Դոն Պիպոյի թիկնապահը

Next Post

Էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ամիրյան փ. 27 […]