Չինաստանում ընտանիքներին թույլատրել են 3 երեխա ունենալ

MasterNews

Չինաստանի իշխանությունները երկրի բնակիչներին թույլ են տվել երեք երեխա ունենալ՝ չեղարկելով երկու երեխայի խիստ սահմանափակումը։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։

Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ վերջին տասնամյակում երկրի բնակչությունն աճել է երբևէ ամենադանդաղ տեմպերով։

2020 թվականին Չինաստանում ծնվել է 12 միլիոն երեխա, մինչդեռ 2016-ին ծնվել էր 18 միլիոնը։ Սա ամենացածր ցուցանիշն է սկսած 1960-ական թվականներից։

http://Lragir.am

 

Next Post

Անհետ կորածների հարազատները փակել են Հերացի փողոցը

Ինչպես արդեն հայտնել էինք, անհետ կորածների հարազատները ֆեյսբուքյան եթերում հանդես էին եկել հայտարարությամբ ու նշել, որ զոհվածների աճյունների հետ կապված իրական թվերը թաքցվում են: «Իրական թվերը […]