25.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Մեր ըմբիշները ևս 7 մեդալ են նվաճել Սոֆիայում

Բուլղարիայի մայրաքաղաքում ավարտվեց Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Մրցումային վերջին օրը հայ ազատ ոճայինները նվաճել են 7 մեդալ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Արծաթե մեդալ է նվաճել Արեն Սերոբյանը (52կգ):

Բրոնզե մեդալ են նվաճել 38 կգ Գագիկ Ղազարյանը, 44կգ Սաշա Պետրոսյանը, 48 կգ Սամվել Գևորգյանը, 57կգ Վլադիմիր Ազարյանը, 68 կգ Ռազմիկ Եփրեմյանը և75 կգ Արայիկ Այվազյանը։

Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը գրավել է 3-րդ տեղը։

Աղբյուր` Փաստինֆո

 

error

Կիսվեք լուրերով