Բայդենի վարչակազմը Հայաստանին առաջարկում է ավելի քան 24 միլիոն դոլարի հետպատերազման օգնության փաթեթ

MasterNews

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Հայաստանին 24.005.000 միլիոն դոլորի հետպատերազմյան օգնության փաթեթ է առաջարկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Նշվում է, որ ԱՄՆ օրենսդիրները մեկ անգամ չէ, որ կոչ են արել Հայաստանին ու Արցախին նվազագույնը 100 միլիոն դոլարի օգնություն հատկացնել:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանն ընդգծել է, որ Հայաստանի համար նախատեսված բյուջեի չափը Հայաստանում և Արցախում հումանիտար ճգնաժամի պայմաններում շատ հեռու է այն հիմնական կարիքներից, որոնց բախվում են տասյնակ հազարավոր հայեր, որոնք տեղահանվել են Բաքվի կողմից իրականացված էթնիկ զտման հետևանքով:

Բյուջեի առանձին հոդվածով նախատեսվում է 6.050.000 դոլար հատկացնել Հայաստանի իրավապահ մարմիններին՝ թմրանյութերի տարածման դեմ միջազգային պայքարի համար:

Next Post

30 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ-ն նավթ է ներմուծել Իրանից

ԱՄՆ-ն 1991 թվականից հետո առաջին անգամ նավթ է ներմուծել Իրանից։ Այս մասին հայտնում է rbc.ru-ն՝ հղում անելով ԱՄՆ Էներգետիկայի նախարարությանը։ 2021 թվականի մարտին ԱՄՆ-ն Իրանից […]