Ադբրեջանի սամբոյի հավաքականը որակազրկվել և հեռացվել է Եվրոպայի առաջնությունից

MasterNews

Ադրբեջանի սամբոյի հավաքականը որակազրկվել և հեռացվել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը՝ հղում կատարելով միջազգային ֆեդերացիային:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը Լիմասոլից ահա թե ինչ է պատմել.

«Երբ 71 կգ քաշային կարգի եզրափակչում գոտեմարտում էին ՌԴ ներկայացնող Մագոմեդ Գաջիևը և ադրբեջանցի Էմիլ Հասանովը, և երբ հաղթանակը շնորհվեց ռուսաստանցուն, մրցակիցը դրսևորեց ոչ մարզական պահվածք, ինչին հաջորդեց ամբողջ ադրբեջանական պատվիրակության հախուռն ու աղմկոտ մուտքը մրցագորգեր, սկսվեց քաշքուկ ու անկարգություն: Որպեսզի մենք՝ հայերս, որևէ առնչություն չունենանք, կարգադրեցի մեր բոլոր մարզիկներին, մարզիչներին դուրս գալ մարզապալատից»:

Սամբոյի միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ «Ադրբեջանի թիմը ոչ մարզական պահվածքի համար որակազրկվել և հեռացվել է առաջնությունից: Սամբոյի Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցի բոլոր սամբիստների արդյունքները չեղարկվել են»:

Միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ տղամարդկանց, կանանց ու մարտական սամբոյի հավաքականների ներկայացուցիչների մրցումային օրվա եզրափակիչների ընթացքում:

http://Armsport.am

 

Next Post

Ծանրորդ Լիանա Գյուրջյանը դարձել է աշխարհի ԵԱ չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության կանանց 81 կգ […]