Հայկական կողմի վերջնագիրը լրացել է, ռուսները կապի են դուրս եկել, և գործողություն չի կատարվել

MasterNews

Հայկական կողմն այսօր մեկ ժամ ժամանակ է տվել ադրբեջանական կողմին՝ վերադարձնելու ՀՀ տարածքից գերեվարված 6 զինծառայողներին։ Ժամկետը լրացել է, բայց հակառակորդը չի վերադարձրել նրանց։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյան

«Արդեն իսկ մեր սկզբի ժամկետը հատել է, մենք սկզբնական ժամանակահատվածում տվել էինք մեկ ժամ։ Մեկ ժամն անցնելուց անմիջապես հետո մեզ հետ կապի են դուրս եկել մեր ռուս գործընկերները, որոնք գտնվում են Ստեփանակերտում և ներկայացրել, որ Բաքվում արդեն իրենք անկացնում են խորհրդակցություն և քննարկում են մեր գերեվարված զինծառայողների վերադարձի հարցը։ Դրա համար այդ մեկ ժամից հետո մենք համապատասխան գործողությունների չենք գնացել։ Եթե հակառակորդը մեր զինծառայողների վերադարձի պայմանը չկատարի, ապա մշակվում են համապատասխան պլաններ, որոնք ես այստեղ ներկայացնել չեմ կարող»,- ասաց Ասրյանը։

http://Lragir.am

 

Next Post

Փաշինյանն առաջարկել է ռուս կամ ԵԱՀԿ դիտորդներ տեղակայել Սոթքից մինչև Խոզնավար

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում առաջարկեց միջազգային դիտորդների օգնությամբ լուծել հայ-ադրբեջանական սահմանին ծագած լարվածությունը։ Նրա խոսքով՝ առաջարկում է Սոթքից մինչև Խոզնավար ընկած […]