Ավան վարչական շրջանի մի շարք հասցեներում և որոշ մարզերում կդադարեցվի գազամատակարարումը

MasterNews

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի թիվ 37, 42, 43, 48, 49, 50, 56, 57 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արագածոտնի մարզի Սասունիկ, Օշական, Ոսկեվազ գյուղերի գազասպառողների, «ՌՎ Գազ» ՍՊԸ-ի, «Հովիկ Ղուկասյան» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրությունում:

http://Pastinfo.am

 

Next Post

Իրանի ԱԳ նախարարը ժամանեց Հայաստան

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանեց Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օդանավակայանում Իրանի ԱԳ նախարարին դիմավորել է ՀՀ արտագին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը. […]