Air France-ը և Finnair-ը դադարեցնում են թռիչքները Բելառուսի օդային տարածքով

MasterNews

Air France-ը և Finnair-ը դադարեցնում են թռիչքները Բելառուսի օդային տարածքով Ryanair-ի միջադեպից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ աղբյուրի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը խոստացել է պատասխանատվության ենթարկել Բելառուսի ներկայիս իշխանություններին՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորությամբ, հայտնում է Սպիտակ տունը:

Ռումբի մասին հաղորդագրության պատճառով մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս մեկնող Ryanair ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում: Բելառուսի իրավապաշտպանները հայտնել են, որ այս ինքնաթիռի մեջ էր գտնվում Բելառուսում ծայրահեղական ճանաչված Nexta Telegram ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը: Մինսկի օդանավակայանում փաստաթղթերը ստուգելիս Պրոտասեւիչը բերման է ենթարկվել: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածներով, այդ թվում ՝ «զանգվածային անկարգություններ կազմակերպելը» հոդվածով: Նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում:

http://Lragir.am

 

Next Post

Նավթի համաշխարհային գներն աճում են

Մայիսի 25-ին՝ սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հաղորդում է RT-ն։ WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսներն աճել են 0,11%-ով՝ բարելի դիմաց կազմելով 66,12 դոլար: […]