«Հայաստանի կառավարությունը չի դիմել ՀԱՊԿ-ին՝ զինված ագրեսիան հետ մղելու համար»․ Զատուլին

MasterNews

ՀԱՊԿ-ին ՀՀ դիմումը վերաբերում է խորհրդակցություններին։ Հայաստանի կառավարությունն օգնություն չի խնդրել զինված ագրեսիան հետ մղելու համար, որն ամրագրված է այլ հոդվածով։ Այս մասին Sputnik Armenia-ին ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
«Իմ անձնական կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմում պարտվելուց հետո պարզ դարձավ, որ մեծ ջանքեր են պահանջվում ոչ միայն Հայաստանի զինված ուժերի, այլև ընդհանուր Հայաստանի պաշտպանունակության, մարտական ոգու, վստահության վերականգնման համար, որ երկիրը կարող է պաշտպանվել իր իսկ ուժերով:
Տեղի ունեցածի պատճառն այն է, որ Հայաստանը հայտնվել է ներքին պառակտման և ընդհանուր առմամբ շատ ծանր վիճակում: Դա ոչ մի կերպ չի արդարացնում Ադրբեջանի կողմից սադրանքը, որն օգտագործում է հարմար պահը` կրկին առավելություններ, կրկին ինչ-որ բան ստանալու համար: Սա լիովին թափանցիկ իրավիճակ է, և այն պետք է ախտորոշվի, կարևոր չէ` դրա մասին հրապարակավ է հայտարարվել, թե ոչ: Վստահ եմ, որ ստատուս քվոն պետք է վերականգնվի»,- ասել է նա։

http://Mamul.am

 

Next Post

Ադրբեջանցիները կրակել են հայ դիրքապահների ուղղությամբ

Մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր […]