Զորամասում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել

MasterNews

N զորամասում մայիսի 25-ին, ժամը 13:00-ի սահմաններում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանը (ծնված 2001թ. 20/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ) գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կատարվում է քննություն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մհեր Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Next Post

Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել. ԵՄ-ն պետք է պահանջի Ադրբեջանից դուրս բերել իր ուժերը ՀՀ-ից

Նիդերլանդների խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով կոչ է անում կառավարությանը ջանքեր գործադրել, որպեսզի Եվրամիությունը պահանջի Ադրբեջանից՝ անմիջապես դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից: […]