Ռուսաստանում մտադիր են շինարարական աշխատանքներում միգրանտներին փոխարինել բանտարկյալներով

MasterNews
Ռուսաստանի Արդարադատության նախարարությունը բանակցում է խոշոր ներդրողների հետ Ռուսաստանում ուղղիչ աշխատանքային կենտրոնների ստեղծման համար, որտեղ աշխատանքի կտեղավորվեն դատապարտյալներ սկսած 1000 հոգուց։ Այս մասին հայտնել է ՌԴ արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Միգրանտների աշխատանքի փոխարինումը, ըստ իս, ճիշտ է, որովհետև կարելի է ուղղիչ կենտրոններ բացել խոշոր շինարարություններում, խոշոր օբյեկտներում։ Մեզ շատ հետաքրքիր են խոշոր ներդրումային ծրագրերը, որտեղ ուղղիչ աշխատանքների տեսքով պատիժ կրող անձանց թիվը կկազմից 1000-ից ավելի», – ասել է Չույչենկոն։

Նախարարն ասել է, որ Ռուսաստանի բանտերում 180 հազար մարդ կա, որոնք իրավունք ունեն պատիժը կրել ուղղիչ աշխատանքների տեսքով։

http://Lragir.am

 

Next Post

ՀԱՊԿ դռները բաց են Ադրբեջանի համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար

ՀԱՊԿ դռները պետք է բաց լինեն բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համար։ Այս մասին Իզվեստիային տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռուդենկոն։ «․․․Ինչ […]