Չինաստանի ԱԳՆ-ն Երեւանին ու Բաքվին երկխոսության կոչ է արել

MasterNews
Պաշտոնական Պեկինը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հակասությունները կարգավորել երկխոսության միջոցով: Այսօր ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ադրբեջանն ու Հայաստանը Չինաստանի բարեկամական գործընկերներն են։ Չինաստանը անկեղծորեն հույս ունի, որ կողմերը կկարողանան իրենց հակասություններն ու տարաձայնությունները կարգավորել երկխոսության միջոցով, համատեղ կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև մարդկանց հանգստությանը», – ասել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

http://Lragir.am

 

Next Post

Ռուսաստանի և Հայաստանի միջև կա աննախադեպ ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսություն․ Լավրով

  Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կասկած չունի, որ հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխվստահության, ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային փոխգործակցության ոգուն համապատասխան: Այս մասին […]

Կարդացեք նաև