Խոզնավարում մեր սահմանապահները վերադարձել են ելման դիրքեր. Իրավիճակը հանգիստ է

MasterNews

Տեղ համայնքի Խոզնավար գյուղում մեր սահմանապահները վերադարձել են ելման դիրքեր։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը։

«Ես մեր տղաների հետ այստեղ եմ, վերադարձել ենք մեր ելման դիրքեր։ Երեկվա դրությամբ ոչինչ չի փոխվել։ Դե որ մենք եկել ենք այստեղ, հակառակորդն էլ գնացել է իրենց դիրքեր»,-ասաց համայնքապետը։

Նա նշեց, որ երեկ հակառակորդն առաջացել էր, սակայն մեր սահմանապահները հետ են ուղարկել նրանց։ Ներսես Շադունցը վստահեցրեց, որ այս պահին գյուղում նորմալ, հանգիստ վիճակ է. «Ամեն մարդ իր գործով է զբաղվում»։

Զանգեզուր TV-ի հետ զրույցի ժամանակ էլ Խոզնավարի բնակիչները մտահոգություն են հայտնել, որ զենք չունեն։ Խոզնավարցիները նշում են, որ գյուղի տղաները պատրաստ են իրենց տարածքը պահել, սակայն նոյեմբերից մինչ օրս նրանց զենք չեն տրամադրել։

«Մեր ամբողջ գյուղի տարածք են մտել, արոտավայր են մտել ու ասում են՝ փախեք այստեղից, գնացեք»,-պատմում է գյուղացիներից մեկը։
Խոզնավարի բնակիչները նշում են, որ գյուղում մարդ չմնաց. «Մի երեխա չմնաց այս գյուղում։ Մարդիկ տարիներով տանջվել են, քարը քարի վրա դրել, ինչ տանջանքներով երկու անասուն են պահում, որ այսօր այսպես անեն ժողովրդի գլխին։ Այսօր իշխանությունը պատասխան չի տալիս այս մասին։ Ոչ մեկ չի պատասխանում իմ զանգերին, պետք էլ չէ նրանց»։

Աղբյուր http://Pastinfo.am

 

Next Post

Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ

Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ: Եվս մեկ անգամ հատուկ նշում եմ, որ Ադրբեջանի […]