Միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ. ՊՆ

MasterNews

Մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Հանրապետության տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ։ Ժամը 15.00-ի սահմաններում մի քանի տասնյակ կրակոց է արձակվել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել դադարեցնել կրակը, ներողություն խնդրել և հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը նախազգուշացնում է, որ նմանօրինակ միջադեպերի կրկությունը կդիտարկվի որպես առճակատման գնալու միտումնավոր փորձ և կհանգեցնի հայկական կողմի համապատասխան գործողություններին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Next Post

ԱԳՆ-ն որևէ տեղեկություն չունի Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթի մասին. փոխնախարար

Արտաքին գործերի նախարարությունը որևէ տեղեկություն չունի Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթի մասին։ Այս մասին Սյունիքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։ […]