«Մենք պետք է միասին ապրենք՝ որպես հարևաններ». Իլհամ Ալիև

MasterNews

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում, հայտարարել է. «Արցախյան երկրորդ պատերազմը նոր իրողություն է ստեղծել տարածաշրջանում: Հայկական պետությունում ճգնաժամ է տիրում: Հայաստանն իրեն զրկել է տարածաշրջանում իրագործվող բոլոր նախագծերից: Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի արդյունքում Ադրբեջանն ազատագրել է Հայաստանի կողմից օկուպացված տարածքները: Եռակողմ հայտարարությունից հետո, որն ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին, տարածաշրջանում նոր իրողություն է ձևավորվել:

Ադրբեջանը՝ որպես Հարավային Կովկասում առաջատար երկրներից մեկը, վերոնշյալ հայտարարության շրջանակներում առաջ է քաշել մի շարք կարևոր առաջարկներ և նախաձեռնություններ տարածաշրջանի երկրների հետ համագործակցության նպատակով: Դրանց է վերաբերում նաև տրասպորտային կոմունիկացիաների բացումը և համագործակցության այլ հնարավորություններ:

Մենք պետք է միասին ապրենք՝ որպես հարևաններ: Իհարկե, դա հեշտ չի լինի: Այսօր քաղաքական գործչների դերը պետք է այն լինի, որ բացատրեն մարդկանց, որ խաղաղությունն ու կայունությունը հնարավոր են միայն համագործակցության ու շփման միջոցով»,- ասել է հակառակորդ երկրի ղեկավարը:

http://Mamul.am

 

Next Post

Աննա Հակոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աննա Հակոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Հակոբյանին նշանակել էկոնոմիկայի […]