Իրանը Իրաքից կամ Սիրիայից զինված ԱԹՍ է ուղարկել Իսրայելի տարածք․ Նեթանյահու

MasterNews
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքը, որը երկու օր առաջ Հորդանանի հետ սահմանին ոչնչացվեց իսրայելական զինուժի կողմից, պարզվել է, որ այն զինված ԱԹՍ է, որն Իրանը Իսրայել է ուղարկել Իրաքից կամ Սիրիայից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Երկու օր առաջ Իրանը Իրաքից կամ Սիրիայից զինված ԱԹՍ է ուղարկել Իսրայելի տարածք. մարտական անօդաչու թռչող սարք, որը մեր հակահրթիռային պաշտպանության համակարգը ոչնչացրել է Հորդանանի հետ սահմանին: Մերձավոր Արևելքում ահաբեկչության իրական հովանավորը Իրանն է» , – հայտարարել է Նեթանյահուն Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ հանդիպման ժամանակ։

http://Lragir.am

 

Next Post

«Մենք պետք է միասին ապրենք՝ որպես հարևաններ». Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում, հայտարարել է. «Արցախյան երկրորդ պատերազմը նոր իրողություն է ստեղծել տարածաշրջանում: […]

Կարդացեք նաև