ԱԳՆ-ն որևէ տեղեկություն չունի Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթի մասին. փոխնախարար

MasterNews

Արտաքին գործերի նախարարությունը որևէ տեղեկություն չունի Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթի մասին։ Այս մասին Սյունիքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

Նշենք, որ վարչապետի պաշտոնակատարը կառավարության այսօրվա նիստում հայտարարել էր, թե ստորագրելու է այդ փաստաթուղթը, քանի որ այն 100 տոկոսով բխում է Հայաստանի շահից: Լրագրողները հարց ուղղեցին Ադոնցին՝ ի՞նչ փաստաթուղթ է ստորագրվելու, և արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ Տավուշից ու Արարատից գյուղներ են հանձնվելու Ադրբեջանին։

«Ցավոք, պետք է նշեմ, որ պատասխանս շատ անհետաքրքիր է լինելու ձեզ համար։ Առավոտյան ժամը 7-ից ճանապարհի մեջ ենք, և այդ փաստաթղթից իսկապես գաղափար չունեմ։ Արտգործնախարարությունը փաստաթղթի մասին որևէ տեղեկություն չունի։ Չնայած զարգացումները տեղի են ունենում շատ արագ, և այնուամենայնիվ ձեր հարցերի հասցեատերը կառավարության աշխատակազմն է»,- արձագանքեց Ադոնցը։

http://Lragir.am

 

Next Post

Ադրբեջանցիները կրակել են Շոշ գյուղի մոտակայքում ինժեներական աշխատանքներ իրականացնող բնակչի ուղղությամբ

Ադրբեջանցիները օրերս հերթական թիրախային կրակն են արձակել Շոշ գյուղի մոտակայքում՝ հայկական դիրքերի թիկունքում, էքսկավատորով ինժեներական աշխատանքներ իրականացնող ԱՀ Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակչի ուղղությամբ։ Այս […]