Սկսել ենք հայ գործընկերների խնդրանքի քննարկումը

MasterNews

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները Հայաստանի խնդրանքով քննարկել են իրավիճակը Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ուզում եմ ասել նաև, որ երեկ մենք ոչ ֆորմալ ռեժիմով սկսել ենք ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների աշխատանքը։ Երեկ կազմակերպված հանդիպմանը մենք քննարկել են մեր հայ գործընկերների խնդրանքը։ Այդ խնդրանքին համապատասխան՝ մենք քննարկել ենք իրավիճակը Երևանի ու Բաքվի հարաբերություններում», – ասել է Լավրովը։

http://Lragir.am

Next Post

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Հայաստան կորոնավիրուսի պատճառով

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը թարմացրել է իր քաղաքացիների համար այցելության ուղեցույցը։ ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Հայաստան COVID-19-ի պատճառով, քանի որ մի շարք շրջաններում […]