Հնդկաստանն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ հետ քաշել զորքը և դադարեցնել սադրանքները

MasterNews

Հնդկաստանն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակին։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ Արինդամ Բագչին։

«Մենք մտահոգությամբ ենք հետևում Հայաստանի ու Ադրեբջանի սահմանին իրավիճակին։ Զորքերի տեղաշարժի միջոցով սահմանային ներխուժումները կարող են ապակայունացնել վիճակը և հանգեցնել մարտական գործողությունների վերսկսման։ Մենք կոչ ենք անում խախտող կողմին անհապաղ հետ քաշել ուժերը և դադարեցնել սադրանքները», -նշված է Հնդկաստանի ԱԳՆ հայտարարությունում, հայտնում է aninews.in-ը։

http://Lragir.am

 

Next Post

«Միջանցքային» տրամաբանությամբ հարց Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ: Նախքան քննարկումն սկսելը, Նիկոլ Փաշինյանն […]

Կարդացեք նաև