ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք

MasterNews

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել իր քաղաքացիների համար․ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ շրջաններում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող լարված իրավիճակի պատճառով Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը հյուպատոսական շրջանի տարածքում գտնվող Լեհաստանի քաղաքացիներին խնդրում է խուսափել ՀՀ հետևյալ շրջաններ այցելելուց` Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք: Խնդրում ենք, զգույշ եղեք և հետևեք տեղական իշխանությունների խորհուրդներին»։

http://Mamul.am

 

Next Post

Հնդկաստանն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ հետ քաշել զորքը և դադարեցնել սադրանքները

Հնդկաստանն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակին։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ Արինդամ Բագչին։ «Մենք մտահոգությամբ ենք հետևում Հայաստանի ու […]