ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Հայաստան կորոնավիրուսի պատճառով

MasterNews

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը թարմացրել է իր քաղաքացիների համար այցելության ուղեցույցը։ ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Հայաստան COVID-19-ի պատճառով, քանի որ մի շարք շրջաններում դրա ռիսկը մեծացել է։

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգեկման կենտրոնը նշել է, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածվածության մակարդակը շատ բարձր է։

ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս չայցելել «Լեռնային Ղարաբաղ ու շրջակա տարածքներ վերջին պատերազմի պատճառով»։ Դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս զգուշավորություն ցուցաբերել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանային ճանապարհներին։

Տեղեկացնենք, որ Ադրբեջանում և Վրաստանում ԱՄՆ դեսպանատները ևս հորդորել են իրենց քաղաքացիներին կորոնավիրուսի մեծ տարածվածության պատճառով չայցելել այդ երկրներ։

http://Lragir.am

 

Next Post

Եվրոպական խորհրդարանում քվեարկության կդրվի Ցեղասպանության ճանաչումը վերահաստատող բանաձև-զեկույց

Եվրոպական խորհրդարանում մայիսի 19-ին քվեարկության կդրվի Թուրքիայի վերաբերյալ զեկույց-բանաձև, որով Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը: Թուրքիային նաև կոչ է արվում զերծ […]