Ադրբեջանական կողմը չի ներկայացել բանակցություններին. ՊՆ

MasterNews

Ադրբեջանական կողմը չի ներկայացել բանակցություններին. ՊՆ Ադրբեջանի զինուժի կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության հանգուցալուծման շուրջ բանակցություններին ադրբեջանական կողմը չի ներկայացել:Ադրբեջանական կողմը չի ներկայացել մայիսի 19-ին, ժամը 14:00-ին նախատեսված բանակցություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը.

«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր, մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։ Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Next Post

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել իր քաղաքացիների համար․ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ շրջաններում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Հայաստանի ու Ադրբեջանի […]