«Ռուսաստանը սահմանի կարգավորման հարցում կօգնի Երևանին ու Բաքվին՝ կողմերի խնդրանքի դեպքում»․ Ռուդենկո

MasterNews

Ռուսաստանը սահմանին լարվածության կարգավորման հարցում կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին, եթե նման խնդրանք ստացվի 2 պետություններից։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Նորմալ է, երբ կողմերը նման իրավիճակում դիմում են մեզ օգնության, աջակցության, միջնորդության համար, առավել ևս, որ մենք փորձ ունենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարության մշակման համատեքստում։ Եթե նման դիմում ստացվի Ադրբեջանից և Հայաստանից, այդ ժամանակ պատրաստ կլինենք ցուցաբերել այն աջակցությունը, որը մենք կարող ենք»,- ասել է նա՝ պատասխանելով ТАСС-ի հարցին:
Ռուդենկոն տեղեկացրել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները մայիսի 19-ին Դուշանբեում կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը:

http://Mamul.am

 

Next Post

Մեկ գիշերվա ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 90 հրթիռ է արձակվել

Անցած երեկոյան և գիշերը Գազայի հատվածից մոտ 90 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, հայտնել է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը: «Մոտ 20 արկ ընկել է Գազայի հատվածում»,- […]