Մեկ գիշերվա ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 90 հրթիռ է արձակվել

MasterNews

Անցած երեկոյան և գիշերը Գազայի հատվածից մոտ 90 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, հայտնել է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը:

«Մոտ 20 արկ ընկել է Գազայի հատվածում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մայիսի 10-ից Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 3350 հրթիռ, որոնցից մոտավորապես 500-ն ընկել է անկլավի տարածքում։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ Իսրայելում 10 մարդ է զոհվել, մոտ 50-ը՝ վիրավորվել։

Թել Ավիվը հարյուրավոր պատասխան հարվածներ է հասցրել։ Գազայում զոհերի թիվը հասել է 212-ի, նրանց թվում շատ երեխաներ կան:

http://Mamul.am

 

Next Post

Գագիկ Բեգլարյանը 50 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել

Factor.am-ի տեղեկություններով՝ Գագիկ Բեգլարյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Բեգլարյանի պաշտպան Հրանտ Անանյանը, գրավի դիմաց ազատ արձակելու մասին հարցին ի պատասխան ասել է՝ մեկնաբանել […]