Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ Թուրքիայի

MasterNews

Սույն թվականի մայիսի 9-ին Հայաստանի Հանրապետությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Թուրքիայի Հանրապետության` 44 օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով կոնվենցիոն խախտումներ թույլ տալու, ինչպես նաև Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ, որը ևս հանգեցրել է կոնվենցիոն խախտումների, տեղեկացնում են ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունից:

Մասնավորապես ՀՀ կառավարությունը պնդում է, որ Թուրքիան խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, և մի շարք այլ իրավունքներ:

Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ Թուրքիայի կողմից Սիրիայի Հանրապետությունից Ադրբեջանի Հանրապետություն սիրիացի վարձկաններ հավաքագրելու և տեղափոխելու, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերին ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք մատակարարելու, ինչպես նաև այլ միջոցներով հակամարտությանը ներգրավվելու վերաբերյալ:

Այս մասին Եվրոպական դատարանը տարածել է մամուլի հաղորդագրություն:

http://Lragir.am

 

Next Post

Ադրբեջանական զինված ծառայողները, անօրինական գտնվելով ՀՀ տարածքում, զենքով սպառնացել են հայ հովիվների. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում և Սյունիքում հաստատել են, որ մայիսի 12-ին ու 13-ին ադրբեջանական զինված ծառայողները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, զենքով […]