Լուծումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն է․ Ռուսաստանի ԱԳՆ

MasterNews

Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանությունը

Շարունակում ենք ուշադիր հետևել Ադրբեջանի ու Հայաստանի միջև սահմանային միջադեպի հետ կապված վիճակին։ Ռուսական կողմը Բաքվին ու Երևանին օգնում է լարվածության թուլացման գործում բարձրագույն ու բարձր մակարդակներով կանոնավոր շփումների ժամանակ։ Մեր երկրների զինվորականների ու սահմանապահ ծառայությունների միջև օպերատիվ կապ է պահպանվում։

Հաստատում ենք հրադադարի ռեժիմի խստագույնս պահպանման, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի նոյեմբերի 11-ի Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունների այլ դրույթների անխտիր կատարման անհրաժեշտությունը։

Նման միջադեպերը պետք է լուծել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով։ Որպես երկարաժամկետ լուծում տեսնում ենք ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը և դրան հաջորդող սահմանագծումը։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է շարունակել ամեն կերպ աջակցել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը։

http://Lragir.am

 

Next Post

Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ Թուրքիայի

Սույն թվականի մայիսի 9-ին Հայաստանի Հանրապետությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Թուրքիայի Հանրապետության` 44 օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և […]