Ըմբիշ Արման Անդրեասյանը դարձավ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

MasterNews

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիատասարդական թիմի անդամ Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշն ուժերը չափեց Ուկրաինայից ուկրաինացի Դենիս Բորոհանի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը ներկայացնող երկու ըմբիշ դուրս է եկել Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ: Մինչև 23 տարեկանների առաջնությունում 61 կգ և 74 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը և Հրայր Ալիխանյանը դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Ռազմիկ Պապիկյանը ոսկե մեդալի համար կմրցի վրացի Թեիմուրազ Վանիշվիլիի հետ, իսկ Հրայր Ալիխանյանը` ռուս Չերմեն Վալիևի հետ:

Աղբյուր` Փաստինֆո

 

Next Post

Էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ […]