Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է

MasterNews

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 57-ամյա Գագիկ Բ.-ն, որը 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից

http://Lragir.am

 

Next Post

«Ռուսաստանը սահմանի կարգավորման հարցում կօգնի Երևանին ու Բաքվին՝ կողմերի խնդրանքի դեպքում»․ Ռուդենկո

Ռուսաստանը սահմանին լարվածության կարգավորման հարցում կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին, եթե նման խնդրանք ստացվի 2 պետություններից։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։ […]