Իսրայելական կործանիչները 35 ռազմական օբյեկտ եւ 15 կիլոմետր թունելներ են խոցել Գազայի հատվածում

MasterNews

Մայիսի 17-ին 54 իսրայելական կործանիչներ Գազայի հատվածի հյուսիսային մասում հարվածներ են հասցրել 35 ռազմական օբյեկտների եւ 15 կիլոմետր թունելների՝ միջատարածքում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա ենթակառուցվածքի ոչնչացման ընդգրկուն արշավի շրջանակում, հաղորդել է բանակային մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Իսրայելի պաշտպանության բանակը իրականացրել է Գազայի հատվածի հյուսիսւմ ՀԱՄԱՍ-ի թունելների համակարգին հասցվող հարվածների երրորդ փուլը: Գրոհի ընթացքում 54 կործանիչներ խոցել են 35 ահաբեկչական թիրախներ եւ 15 կիլոմետր թունելների համակարգ», հաղորդել է ՏԱՍՍ-ը

Next Post

Բլինքենն ու Լը Դրիանն ընդգծել են ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Արմենպրես»—ի հաղորդմամբ, պետդեպարտամենտի […]