Ֆրանսիան ըստ անհրաժեշտության պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել. Փաշինյան

MasterNews

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան, ըստ անհրաժեշտության, պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին:

Փաշինյանը հիշեցրեց, որ հեռախոսազրույց է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ: «Ֆրանսիայի նախագահի դիրքորոշումը նույնպես եղել է միանշանակ: Ավելին՝ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ ինքը դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ և ասել է, որ անվտանգության ՄԱԿ-ի մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը շատ կարևոր համարեց, որ անվտանգության խորհրդի մշտական անդամներն այդ թեմայով միմյանց հետ հաղորդակցության մեջ լինեն, քննարկեն:

 

Next Post

ԱՄՆ-ն Ադրբեջանից պահանջել է հետ քաշել զորքը Հայաստանի սահմանից

Վաշինգտոնը սպասում է, որ Բաքուն պետք է անհապաղ հետ քաշի իր բոլոր զորքերը Հայաստանի հետ սահմանից, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջալինա Պորտերը։ Նրա խոսքով, […]