Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

MasterNews

Հայկական կողմի նախաձեռնությամբ` մայիսի 13-ի ուշ երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև: Այս մասին հաղորդում է Կրեմլի կայքը։
«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը։
Վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ անհրաժեշտ է խստորեն կատարել եռակողմ հայտարարության պայմանավորվածությունները, առաջին հերթին՝ հրադադարի ռեժիմի պահպանությունը։
Ռուսական կողմից հաստատվել է ակտիվ միջնորդական ջանքերի շարունակումը՝ ի շահ տարածաշրջանում կայունության ապահովման: Նիկոլ Փաշինյանն արտահայտվել է կառուցողական երկխոսության և փոխգործակցության օգտին, որպեսզի ծագող բոլոր խնդիրները լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- ասված է հայտարարության մեջ:

http://Mamul.am

 

Next Post

Իսրայելն իրականացրել է հակամարտության սկզբից ի վեր խոշորագույն գրոհը Գազայում արմատականների օբյեկտներին

Իսրայելի ռազմաօդային ուժերը ցամաքային ստորաբաժանումների օգնությամբ, որոնք չեն մտել Գազայի հատվածի տարածք, մայիսի լույս 14-ի գիշերն իրականացրել են հակամարտության ներկայիս փուլում խորշորագույն գործողությունը պաղեստինյան միջատարածքում […]