Մերկելը կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ուղղությամբ հարվածները

MasterNews

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապարտել է Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածները: Համապատասխան հայտարարություն է տարածել Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շթեֆեն Զայբերտը։

«Կանցլերը վճռականորեն դատապարտում է Իսրայելի ուղղությամբ շարունակվող հրթիռակոծությունը, դա ահաբեկչական հարձակում է․․․ Ոչինչ չի արդարացնում այս ահաբեկչությունը»,- հայտարարել է Զայբերտը։

Նրա խոսքով՝ գերմանական կառավարությունը պաշտպանում է «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»:

 

http://Mamul.am

 

Next Post

Էրդողանը հայտարարել է Թուրքիայի կողմից պաղեստինցիներին աջակցելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ աջակցում է պաղեստինցիներին նույն վճռականությամբ, ինչպես աջակցում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 14-ին Ուրազա-Բայրամի […]

Կարդացեք նաև