Իսրայելն իրականացրել է հակամարտության սկզբից ի վեր խոշորագույն գրոհը Գազայում արմատականների օբյեկտներին

MasterNews

Իսրայելի ռազմաօդային ուժերը ցամաքային ստորաբաժանումների օգնությամբ, որոնք չեն մտել Գազայի հատվածի տարածք, մայիսի լույս 14-ի գիշերն իրականացրել են հակամարտության ներկայիս փուլում խորշորագույն գործողությունը պաղեստինյան միջատարածքում արմատականների ռազմական թիրախների դեմ: Օտարերկրացի լրագրողների համար կայացած ճեպազրոույցում այդ մասին հայտնել Է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գիշերը 160 ինքնաթիռ միաժամանակ գրոհել Է 150 թիրախների վրա 40 րոպեի ընթացքում: Դա եղել Է խոշորագույն գործողությունը հակամարտության սկզբից ի վեր, դրան մասնակցել են ցամաքային ստորաբաժաումներ, որոնք նույնպես աշխատել են նշանակված թիրախների ուղղությամբ: Ոչ մի իսրայելացի զինվոր անցած գիշեր չի մտել Գազայի հատված: Գրոհի նպատակն Է եղել թունելների ցանցը, որոնք արմատականների կողմից օգտագործվում են փոխադրման համար եւ որպես թաքստոց Գազա քաղաքի տակ»,- ասել Է Կոնրիկուսը:

Կոնրիկուսը հայտնել Է, որ իսրայելացի զինորականների հաշվարկներով՝ պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից մայիսի 10-ից ի վեր Իսրայելի տարածք են արձակել ավելի քան 1,8 հազար հրթիռ, որոնցից 430-ն ընկել հենց պաղեստինյան միջատարածք՝ չանցնելով սահմանը: Դրա հետեւանքով Իսրայելում զովել են յոթ քաղաքացիական անձ եւ մեկ զինվորական սահմանին, հավելել Է նա: Անցած գիշեր Գազայի հատվածից հրեական պետության տարածք են արձակվել երեք ալիքի հրթներ, հավելել Է Կոնրիկուսը:

Մայիսմի 10-ից իսրայելական բանակը եւ աղեստինցի արմատականները Գազայում չեն դադարեցնում փոխհրթիռահարվածները, որոնք հետեւել են մայիսի սկզբին Արեւելյան Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի մոտ բռնկած անկարգություններին, որտեղ տուժել են հարյուրավոր պաղեստինցիներ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել Է Գազայի առողջապահության նախարարությունը, մայիսի 10-ից Գազայի հատվածին չդադարող իսրայելական հարվածների զոհ Է դարձել 109 պաղեստինցի, այդ թվում 28 դեռահաս եւ 15 կին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Next Post

Փաշինյանն օգնություն չի խնդրել Պուտինից․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինից չի խնդրել Հայաստանում ընդլայնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը՝ […]