Սև լճի շուրջ բանակցությունները Ներքին Խնձորեսկում են շարունակվում

MasterNews

Սև լիճ տարածքում ադրբեջանցիների և հայկական կողմի միջև բանակցությունները շարունակվում են։ Հարցի շուրջ բանակցությունների համար նոր վայր է նշանակվել՝ Ներքին Խնձորեսկը։ Հանդիպման վայրի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախօրեին։ Պատճառներից մեկը այն է, որ ադրբեջանական կողմին Ներքին Խնձորեսկ հասնելն ավելի հեշտ է։

 

Գյուղապետ Երվանդ Մալունցը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց, սակայն հավելեց, որ մանրամասների չի տիրապետում։

«Խնձորեսկում են բանակցելու, բայց ես տեղյակ չեմ մանրամասներից՝ չգիտեմ ե՞րբ և ո՞նց »,- ասաց Մալունցը։

 

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը ևս հաստատեց, որ բանակցությունները շարունակվում են Ներքին Խնձորեսկում. «Բանակցությունները չեն ավարտվել, դեռ ոչ մի նորություն չկա»։

Տեղեկություններին, թե Սյունեցիները զինվում են՝ հավանական սցենարներին պատրաստ լինելու համար, Հովսեփյանը պատասխանեց՝ սյունեցին երբեք զենքը վայր չի դրել։

«Սյունեցիները չեն էլ զինաթափվել, որ մի հատ էլ զինվեն։ Սյունեցիները զինված են պատերազմից սկսված, եթե թշնամին մեր կողքն է՝ մենք ինչպե՞ս կարող ենք զինաթափվել»։

Բանակցությունների ընթացքի մասին Հովսեփյանը մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ դրանք վարում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

http://Auroranews.am

 

Next Post

Ադրբեջանը փորձել է դիրքային բարելավումներ իրականացնել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում. ՀՀ ԶՈւ-ն կանխել է

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի […]