Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի անվտանգության ծառայության շտաբը

MasterNews

Իսրայելի պաշտպանության բանակը հինգշաբթի վաղ առավոտյան մի շարք ռմբակոծություններ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման թիրախներին: Ինչպես հաղորդել է The Jerusalem Post թերթը, ոչնչացվել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության շտաբը, շարժման բանկը և բարձրագույն հրամանատարներից մեկի տունը:

Խոսքը հրամանատար Յադե Թայիբեի մասին է, ով պատասխանատու է եղել մի քանի գումարտակների գործողությունների համար։ Իսրայելական բանակի տվյալներով՝ նրա տունն օգտագործվել է ահաբեկչական գործունեության համար։

http://Mamul.am

 

Next Post

Սև լճի շուրջ բանակցությունները Ներքին Խնձորեսկում են շարունակվում

Սև լիճ տարածքում ադրբեջանցիների և հայկական կողմի միջև բանակցությունները շարունակվում են։ Հարցի շուրջ բանակցությունների համար նոր վայր է նշանակվել՝ Ներքին Խնձորեսկը։ Հանդիպման վայրի մասին պայմանավորվածությունը […]