24.09.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Իսրայելի ուղղությամբ ավելի քան 1000 հրթիռ է արձակվել հակամարտության սրման սկզբից

Վերջին 38 ժամվա ընթացքում Գազայի հատվածից ավելի քան 1000 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Այս մասին լրագրողներին հայտնել է բանակի մամուլի ծառայության ղեկավար Յոնաթան Կոնրիկուսը, փոխանցում է РИА Новости-ն։
«Այդ ընթացքում Իսրայելի ուղղությամբ 860 հրթիռ է արձակվել, որոնք հատել են սահմանը, ևս 200 հրթիռ չի հատել բաժանարար պատնեշը և պայթել է Գազայի տարածքում։ Այսպիսով, ընդհանուր առմամբ, երկուշաբթի օրվանից ավելի քան 1000 հրթիռ է արձակվել»,- ասել է նա։
Ավելի վաղ Կոնրիկուսը հայտնել էր, որ Իսրայելի 5 խաղաղ քաղաքացի հրթիռակոծման զոհ է դարձել։
Մայիսի 10-ի երեկոյան Գազայի հատվածի սահմաններում սկսվել է վերջին տարիներին ամենախոշոր էսկալացիան:

Կողմերը հրթիռակոծում են միմյանց, կան կորուստներ։

http://Mamul.am

 

error

Կիսվեք լուրերով