«Ռուսաստանը մտադիր է հստակ քայլեր ձեռնարկել ԼՂ-ում առկա խնդիրների լուծման համար». Լավրով

MasterNews

«Մենք կենտրոնացած ենք Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունների ամբողջական, բարեխղճորեն կատարման վրա»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ:

«Երեկ (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ) մանրամասն քննարկել ենք ընթացիկ խնդիրները։ Հուսով եմ, որ այսօր կկարողանանք ուրվագծել կոնկրետ քայլեր: Բնականաբար, իրավիճակը բարդ է, երկար տարիներ չի լուծվել»։

Խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին՝ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ երկրների միջև «շատ հարցեր կան, բայց ոչ խնդիրներ»:

Next Post

Բայրամովը Հայաստանին է մեղադրել եռակողմ գործընթացն արգելակելու մեջ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը Հայաստանի կողմից կառուցողական մոտեցում չի տեսնում։ Ըստ Բայրամովի՝ հայկական կողմն արգելակում է եռակողմ գործընթացը, եւ նման պահվածքը […]