Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

MasterNews

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել են փոխգործակցության ընդլայնման փոխադարձ տրամադրվածությունը և պայմանավորվել տարբեր մակարդակներում շփումների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Ալիևը շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ։
«Հաստատվել է ռուս-ադրբեջանական փոխգործակցության ընդլայնման փոխադարձ տրամադրվածությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։

http://Mamul.am

 

Next Post

«Oրենքով գող» Ժիրոն կալանավորվել է

Օրերս ՔԿ հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «օրենքով գող» «Ժ.Շ.»-ն, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ […]

Կարդացեք նաև