«Հայաստանի երկաթուղի հասկացություն չկա. մենք Զանգեզուրի միջանցքի հարցը քննարկում ենք ռուսական կողմի հետ». Ալիև

MasterNews

Այսօր Նախիջևանի Օրդուբադ քաղաքում իր ելույթի ժամանակ անդրադառնալով, իր բնորոշմամբ՝ «Զանգեզուրի միջանցքին», Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այդ միջանցքը պետք է ու կբացվի: «Ինչ վերաբերում է այն հատվածին, որը գտնվում է Հայաստանի տարածքում, ապա, ինչպես գիտեք, չկա Հայաստանի երկաթուղի հասկացություն: Ռուսական երկաթուղիները տիրապետում են Հայաստանի բոլոր երկաթուղիներին: Նշանակում է, նրանց է պատկանում Հայաստանի երկաթուղին: Ուստի, մենք այս հարցը ավելի շատ քննարկում ենք ռուսական կողմի հետ»,- ասել է Ալիևը:

http://Mamul.am

 

Next Post

Գազայի հատվածից յոթ հրթիռ է արձակվել. Երուսաղեմում միացել է օդային տագնապը

Գազայի հատվածից յոթ հրթիռների արձակման պատճառով Երուսաղեմում և Բեյթ-Շեմեշում գործի է դրվել օդային տագնապի ազդանշանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Իսրայելի բանակի լրատվական ծառայությունից […]