ՌԴ Յարոսլավլի մարզում պղծել են հայերի գերեզմանատունը

MasterNews

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը դատապարտել է Յարոսլավլի մարզի համանուն շրջանի Կուրբա գյուղում անհայտ անձանց վանդալիզմի գործողությունը՝ հայկական գերեզմանատան տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ: Այս մասին դեսպանատունը հայտարարություն է տարածել «ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում՝ մանրամասնելով, որ սրբապղծության հետևանքով վնասվել է մոտ 50 գերեզմանաքար:

«Մենք դատապարտում ենք Կուրբա գյուղի հայկական գերեզմանատան տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ վանդալիզմի գործողությունը:

Մենք կարծում ենք, որ ակնհայտ սադրիչ գործողությունը ոտնձգություն է հոգևոր արժեքների նկատմամբ և կարող է հանգեցնել տարբեր հետևանքների ՝ բացասաբար ազդելով միջէթնիկական ներդաշնակությունը պահպանելու ջանքերի վրա:

Վստահ ենք, որ Յարոսլավլի մարզի իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հանցագործներին հնարավորինս շուտ պատասխանատվության ենթարկելու համար»,-ընդգծել են Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը՝ նշելով, որ նման գործողությունները պետք է դատապարտվեն համապատասխան ձևով `կրկնությունից խուսափելու համար:

ՀՀ դեսպանատունը հայտնում է նաև, որ հանցագործության բացահայտման գործընթացի շրջանակներում մշտական կապի մեջ է իրավապահ մարմինների և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ:

http://Lragir.am

 

Next Post

Էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Կովկասյան, Համո Սահյան […]