«Քաղաքացիների զգալի մասը խուսափում է պոլիկլինիկական ծառայությունից»․ ՄԻՊ

MasterNews

Այսօր ՄԻՊ Արման Թաթոյանն իր տարեկան զեկույցում անդրադարձավ առողջության պահպանման իրավունքի խնդիրներին։ Թաթոյանի խոսքով անվճար բուժօգնության իրավունք ունեցող մարդիկ գերադասում են այն ստանալ վճարովի հիմունքներով։ «Բողոքները վերաբերում են անվճար բուժօգնության որակին, խիստ պակաս է իրազեկվածության աստիճանը։ Խնդիրների շարքից է նաև սոցիալապես անապահով ու առանձին խմբերում ընդգրկված քաղաքացիներին անվճար տրամադրվող դեղերի անարդյունավետությունը։ Նրանք հաճախ հրաժարվում են դրանցից՝ նախընտրելով սեփական միջոցներով ձեռք բերել որակյալ դեղեր»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ վերջինները պոլիկլինիկաներից չեն ստանում բժշկի նշանակած դեղամիջոցները, այլ հիմնականում դրան համարժեք փոխարինողները։

«Բազմաթիվ շահառուներ հրաժարվում են ստանալ իրենց հասանելիք դեղերը՝ երբեմն նաև իրենց բուժող բժշկի ցուցումով։ Բողոքները վկայում են, որ անվճար կամ մասնակի փոխհատուցմամբ տրամադրվող դեղը դրական ազդեցություն չի ունենում, ինչի հետևանքով մարդիկ ստիպված են լինում գնել արդյունավետ դեղամիջոց»,- հայտարարեց Թաթոյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացիների զգալի մասը խուսափում է պոլիկլինիկական ծառայությունից օգտվելուց՝ պատճառաբանելով անվստահությունն ու բուժօգնության անարդյունավետությունը։

http://Mamul.am

 

Next Post

Քիմ Քարդաշյանը և Շերը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կողքին են

Քիմ Քարդաշյանը, Շերը, Սերժ Թանկյանը, Էրիկ Իսրայելյանը, Սամ Սիմոնյանը կոչ են անում միավորել ջանքերը՝ հանուն Հայաստանի և Արցախի մանուկների կրթության հնարավորությանների ընդլայնման և բարվոք ապագայի։ […]