ՀՀ-ում և Արցախում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ

MasterNews

ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2021թ ապրիլի 29-ից մայիսի 5-ն ԱԻՆ-ի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»-ը ՝ ներկայացնելով նաև տարածաշրջանում գրանցված երկրաշարժերը:

Մայիսի 1-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Աշոցք գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Մայիսի 1-ին Հայաստանում՝ Մարտունի քաղաքից 19 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր, Արտաբույնք, Թառաթումբ, Հորս, Սալի և Քարագլուխ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Մայիսի 3-ին Հայաստանում՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Մայիսի 5-ին Հայաստանում՝ Ելփին գյուղից 5 կմ հարավ-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Արարատի մարզի Զանգակատուն, Տիգրանաշեն և Պարույր Սևակ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ և 7 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել ՝ Արարատի մարզի Զանգակատուն և Լանջառ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 8 երկրաշարժ: Ապրիլի 29-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 19 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ և Վրաստանում՝ Թելավի քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։ Մայիսի 3-ին Թուրքիայում՝ Ալաշկերտ քաղաքից 25 կմ հյուսիս-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ և 24 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ, իսկ Ադրբեջանում՝ Ղազախ քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ։ Մայիսի 4-ին Ադրբեջանում՝ Ղազախ քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ և 14 կմ հյուսիս-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ, իսկ Թուրքիայում՝ Վան քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

http://Lragir.am

 

Next Post

«Քաղաքացիների զգալի մասը խուսափում է պոլիկլինիկական ծառայությունից»․ ՄԻՊ

Այսօր ՄԻՊ Արման Թաթոյանն իր տարեկան զեկույցում անդրադարձավ առողջության պահպանման իրավունքի խնդիրներին։ Թաթոյանի խոսքով անվճար բուժօգնության իրավունք ունեցող մարդիկ գերադասում են այն ստանալ վճարովի հիմունքներով։ […]