Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

MasterNews

Աշխատանքային այցով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի ուղեկցությամբ՝ մայիսի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ արտգործնախարարը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի առջև, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Այնուհետև Լավրովը Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում ջրել է 2007 թվականին իր տնկած եղևնին:

Next Post

Լատվիան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Լատվիան պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան (առաքելությունն ավարտում է) […]