Տեր-Պետրոսյանը որոշել է անել ավազակապետական հեղափոխություն. Նիկոլ Փաշինյան

MasterNews

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին՝ ուղղված Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին։

«Լևոն Տեր-Պետրոսյանն իր ընդդիմադիր քաղաքական գործունեության ընթացքում երկու անգամ փորձել է անել, պատկերավոր ասած, իշխանափոխություն կամ հեղափոխություն։ Մեկը եղել է 2008 թվականի ժողովրդավարական հեղափոխությունը, որը չի ստացվել մեզ հայտնի կամ անհայտ պատճառներով, երկրորդը եղել է բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, որի ճակատագիրը բոլորս գիտենք։ Թերևս պարոն Տեր-Պետրոսյանը որոշել է կրկին փորձել և այս անգամ անել ավազակապետական հեղափոխություն։ Մի երկու տերմին էլ կա, բայց իմ կարգավիճակի բերումով հիմա չեմ օգտագործում»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ մարդիկ կային, որ 1997-98 թվականներից պնդում էին, որ այս քաղաքական պրոցեսները թատրոն են, խաղ են։ «Եվ հիմա, ենթադրում եմ, էս խոսակցություններն ավելի կակտիվանան, և այդպես պնդող մարդիկ կասեն, նաև իմ երեսով կտան՝ տեսա՞ք, բա որ այն ժամանակ ասում էինք՝ էս ամեն ինչը թատրոն է, իզուր գնացիք էդ ամենի մեջ մտաք։ Փաստորեն քաղաքական գործունեության ընթացքում միակ բանը, որը Լևոն Տեր Պետրոսյանին մեծ ճշգրտությամբ հաջողվել է նախկինում, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին իշխանության բերելն է և իշխանության պահելն է, որը ոմանց ջանքերով խափանվել է։ Փաստորեն 2008 թվականի մարտի մեկը սկզբունքային տարաձայնություն է, և կարող եմ հաջողություն մաղթել մեր ժողովրդին և վստահություն հայտնել ձեզ բոլորիդ, որ ավազակապետական հեղափոխությունը չի ստացվելու»,- ասաց Փաշինյանը։

http://Lragir.am

 

Next Post

Էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 5-րդ […]