Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կժամանի Երևան

MasterNews

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կժամանի Երևան: Մայիսի 6-ին նախատեսված են հանդիպումներ Հայաստանի ղեկավարության հետ։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Մայիսի 10-11-ը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն աշխատանքային այցով կմեկնի Բաքու:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ հանդիպումների ընթացքում նախատեսվում է «մանրակրկիտ քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ»: Բանակցությունների առաջնային թեման, սակայն, կմնա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առկա համաձայնագրերի իրականացումը:

«Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների իրականացման գործնական ուղղություններին», — ասել է Զախարովան:

Աղբյուր` Փաստինֆո

 

Next Post

Կսահմանվեն ազատազրկմանը այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակներ. նախագիծն ամբողջությամբ ընդունվեց

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով ընդարձակվում է ազատազրկմանը այլընտրանք հանդիսացող պատժատեսակների ցանկը: «Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք և […]