Հայաստանում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել. էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը՝ 3-4 բալ

MasterNews

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 13:16-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:16-ին), գրանցվել է հյուսիսային լայնության 39.83⁰ և արևելյան երկայնության աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի` Վայոց ձորի մարզի Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի` Զանգակատուն, Լանջառ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:

http://Lragir.am

 

Next Post

Ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող

Մայիսի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հերթափոխի ընթացքում, ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային […]